Դերասանուհի Մեգան Ֆոքսին առաջարկել են փորձել իրեն Հոլիվուդի գերաստղ Էլիզաբեթ Թեյլորի դերում: «Էլիզաբեթ եւ Ռիչարդ. Սիրո պատմություն» կինոնկարի պրոդյուսերները այժմ նրա հետ բանակցություններ են վարում:
Ֆոքսը ճանաչում է ձեռքբերել շնորհիվ «Տրանսֆորմերների» առաջին երկու մասերի:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե որպես թեկնածու քննարկվում է Լինդսի Լոհանը: Գլխավոր դերասանուհու ընտրությունը պետք է կայանա առաջիկայում, քանի որ գարնանը սկսվելու են նկարահանումները:
Ֆիլմում առաջին հերթին ներկայացվելու է Թեյլորի եւ նրա ամուսնու` Ռիչարդ Բարթոնի հարաբերությունների մասին: Թեյլորն ու Բարթոնը երկու անգամ ամուսնացած են եղել` 1964-74 եւ 75-76 թվականներին: Նրանք միասին նկարվել են «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» եւ «Կլեոպատրա» ֆիլմերում:




























