Եթե Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները թարգմանենք առօրյա լեզվով, կստացվի, որ Հայաստանը համաձայնել է Բաքվի, Անկարայի և դրանց ետևում կանգնած բրիտանացիների առաջարկած միջանցքի տարբերակին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա գնահատմամբ՝ նախապես համակարգված տեղեկատվական աշխատանք է տարվել՝ հայ հանրությանը ամեն ինչ գեղեցիկ փաթեթով ներկայացնելու համար։
«Արդեն տեղեկություններ կային Հայաստանով անցնող միջանցքի վերաբերյալ, ներառյալ նրա մասին, որ կնիքը դրվել է հենց Փաշինյանի Ստամբուլ կատարած այցի ժամանակ։ Էրդողանը նույնպես հայտարարել է դրա մասին՝ մատնանշելով այդ հարցում Երևանի «ավելի ճկուն» մոտեցումը»,- հավելել է Հակոբյանը։
Ըստ փորձագետի՝ Փաշինյանը երեկվա մամուլի ասուլիսում որևէ նոր բան չի ասել, նրա ռազմավարական իմաստով ուղերձները չեն փոխվել 2022 թվականից ի վեր, և նրա ակտիվ հասարակական գործունեությունը կապված է այն բանի հետ, որ նա անընդհատ ձգտում է կեղծ քաղաքական օրակարգ ձևավորել։











