ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:




























