Ըստ Սինգապուրի Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի (NTU Singapore) և Սինգապուրի Research Network հետազոտական գործակալության նոր զեկույցում, որն  անցկացվել է ԱՄՆ-ում գործող Phys արհեստական բանականության հարթակի հետ համատեղ, Սոցիալական ցանցերի օգտագործումն անդրադառնում է երիտասարդների ուշադրության կենտրոնացման վատթարացմանը, հուզական անկայունությանը և կոմպուլսիվ վարքագծին գրում է Phys. Org-ը:

Սինգապուրում և Ավստրալիայում անցկացված հետազոտությանը մասնակցել են 13-25 տարեկան 583 երիտասարդներ և նրանց ծնողները։

Սոցիալական ցանցերի երկարատև օգտագործումը կապված է ուշադրության պահպանման դժվարության, հուզական հոգնածության աճի և կախվածություն հիշեցնող վարքագծի հետ։

Հետազոտությունը պարզել է, որ երիտասարդ մասնակիցների 68%-ը հայտնել է կենտրոնանալու դժվարությունների մասին, մինչդեռ շատերը դժվարացել են դպրոցական առաջադրանքները կատարել կամ մեկ րոպեից ավելի բովանդակություն (կոնտենտ) դիտել։

Դեռահասներից մեկը պատմել է, որ TikTok-ն իր ուշադրության կենտրոնացման այնքան կարճ ժամանակահատված է թողել, որ ինքը նույնիսկ մեկ րոպեանոց տեսանյութ չի կարողանում դիտել։

«Ուղեղը մարզվում է անընդհատ նորություն փնտրելուն և ակնթարթային պարգևի՝ դոպամինային հետադարձ կապի օղակների միջոցով: Ժամանակի ընթացքում դա նվազեցնում է կենտրոնանալու կամ խոր մտածելու մեր ունակությունը: Դա արտացոլում է կախվածության դեպքում նկատվող օրինաչափությունները, որտեղ բավարարվածություն զգալու համար ավելի շատ խթանում է անհրաժեշտ», - պարզաբանել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Ջեմմա Քալվերտը: