Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա` հունվարի 17-ի կարգադրությամբ, Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Ստորեւ ներկայացնում ենք 39-ամյա Վարուժան Ներսեսյանի կենսագրական տվյալները:
Հիմնական կրթություն
2007-2009թթ. Ֆլետչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ, կոչումը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոս,
1996-1998թթ. ՀՀ կառավարման ակադեմիա, որակավորումը՝ պետական ծառայող,
1991-1996թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին, որակավորումը՝ միջազգայնագետ-պատմաբան:
Վերապատրաստման դասընթացներ
2005թ. փետրվար-մարտ-Կանխարգելիչ դիվանագիտությունը եւ հակամարտությունների կարգավորումը, Վաշինգտոն,
2004թ. հոկտեմբեր-Սպառազինությունների վերահսկում եւ վերիֆիկացիա, Ստոկհոլմ,
1999թ. հունվար-մարտ-Վիեննայի դիվանագիտական ակադեմիա, Եվրոպական կառույցների դասընթաց, Վիեննա:
Աշխատանքային փորձ
2008-2012թթ. - ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, առաքելության ղեկավարի տեղակալ,
2006-2008թթ. - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, արտաքին կապերի վարչության պետ,
2005-2006 թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, ԵԱՀԿ բաժնի վարիչ,
2003-2005թթ. - ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչություն, սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ,
2000-2003թթ. - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն, Ավստրիայում ՀՀ դեսպանություն, մշտական ներկայացուցչի տեղակալ, Վիեննա,
1999-2000թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երրորդ քարտուղար, Եվրոպական միության եւ ԵԱՀԿ հարցերի պատասխանատու,
1997-1999թթ. - ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ԵԱՀԿ բաժնի կցորդ, ԵԱՀԿ հարցերի պատասխանատու:
Ամուսնական կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երեք զավակ:




























