ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական սխալ թույլ տվեց՝ սառեցնելով երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։

«Սա նրա թույլ տված ռազմավարական սխալներից մեկն է։ Հակամարտության թեժ պահին նա լքում է (սառեցնում է մասնակցությունը - խմբ.) ՀԱՊԿ-ը... Սա նորմալ չէ։ Նա ամեն ինչ արեց, որպեսզի սա տեղի ունենա։ Սա ևս մեկ հարց է, որը մենք նույնպես պետք է քննարկենք», - ասել է Աբրահամյանը։