Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչեւան իր հասրանիքին իր նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովից էքսկլյուզիվ Bentley է նվիրել` ուլտրակապույտ գույնի: Դա Կիրկորովի վրա նստել է 780 հազար դոլար:

Ալլա Պուգաչեւան, ընդհանուր առմամբ, շատ տպավորիչ ավտոպարկ ունի: Այսպես, նա կարեւոր հանդիպումների գնում է սեւ Mercedes Pullman-ով: Այն ժամանակին նվիրել էր Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Մեքենայի գինը 550-660 հազար եվրո է:

Ալլա Պուգաչեւան ունի նաեւ կարմիր Audi TT, որը եւս Կիրկորովն է նվիրել, հաղորդում է «Սոբեսեդնիկը»:

Եվս մեկ ավտոմեքենա` սպիտակ Hummer ամենագնացը երգչուհին օգտագործոըմ է ամառանոց գնալու համար: Մոսկվայում նա շրջում է շքեղ Rolls-Royce-ով (մոտ 1 մլն դոլար արժողությամբ): Երգչուհին այն նվեր է ստացել իր ներկա ամուսին Մաքսիմ Գալկինից: