Տնտեսության զարգացմանը զուգընթաց ավելանում է խոշոր հարկ վճարողների քանակը: Այդ մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ: Եթե, օրինակ, 2010թ. ՊԵԿ-ի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված էին ընդամենը 344 կազմակերպություններ, 2011թ.` 440, ապա 2012-ին տեսչության կողմից սպասարկվելու են արդեն 462 տնտեսվարող սուբյեկտներ:
Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանի խոսքով` 2011թ. խոշոր բիզնեսը բյուջե է վճարել շուրջ 204 մլրդ դրամի հարկեր եւ 40 մլրդ դրամ պարտադիր սոցվճարներ: Պետական բյուջեի հարկային եկամուտների կազմում աճել է խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռը: Հարկային մարմնի կողմից ապահովված պետական եկամուտների շուրջ 60%-ն ապահովվել է այս տեսչության կողմից` նախորդ տարվա 54,5%-ի դիմաց:



























