Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։ Այս մասին Facebook–ի իր էջում նույն թեմայով այսօր արդեն երկրորդ  գրառումն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։

Վեհարանը վեհի՛։

Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։