Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները Ռուսաստանի հասցեին հակառուսական կուրսի շարունակությունն են, որն ակնհայտ դարձավ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունից և, առավել ևս, Եկատերինբուրգում ադրբեջանցի ավազակների ձերբակալությունների պատճառով հիստերիայից հետո, գրում է «Кавказарь» Telegram-ալիքը։

«Ե՛վ մեկը, և՛ մյուսը փաստացի Ադրբեջանի իշխանությունների համար պարզապես առիթ դարձան Արևմուտքի և Թուրքիայի ուղղությամբ ավելի բացահայտ ռևերանս անելու համար։

ԵՄ-ն ցույց տվեց, որ պատրաստ է աչք փակել Ադրբեջանի ներսում բռնաճնշումների վրա՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության և, իհարկե, հակառուսական քաղաքականության դիմաց», - նշում է ալիքը։

Հիշեցնենք, որ երեկ բռնազավթված Շուշիում կայացած «մեդիաֆորումում» Ալիևը Ուկրաինային խորհուրդ էր տվել «չհաշտվել օկուպացիայի հետ», ինչպես նաև հայտարարել էր, որ Ադրբեջանը AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ Ռուսաստանի դեմ միջազգային հայցեր է պատրաստում։