ՌՈՍՆԱՆՕ-ի ղեկավար Անատոլի Չուբայսը որոշել է երրորդ անգամ ամուսնանալ: Երկրորդ կնոջը նա լքել էր հանուն հայտնի հաղորդավարուհի, սցենարիստ եւ ռեժիսոր Ավդոտյա Սմիրնովայի: Պաշտոնապես հարսանիքի մասին ոչ ոք չի հայտարարել, այդ պատճառով են տարբերվում հարսանեկան արարողության ամսաթվերը: Մեծամասնությունն այն կարծիքի է, որ նրանք ամուսնացել են հունվարի 17-ին: Մյուսները հայտնում են, որ ամուսնանալու են մոտ օրերս:
Հարսանիքի համար Անատոլի Չուբայսը եւ Ավդոտյա Սմիրնովան աշխատանքային օր են ընտրել մամուլի ուշադրությունը չգրավելու համար: Սակայն համացանցը լի է հաղորդագրություններով եւ մեկնաբանություններով, որոնցից ամենասուրը պատկանում է Քսենիա Սոբչակին, հաղորդում է «vesti.ru»-ն:
«Իհարկե, Սմիրնովան մեղավոր չի, որ «երջանկություն Չուբայսի հետ» արտահայտությունը շատերի համար որպես անեկդոտ է ընկալվում», - գրել է նա իր բլոգում:
Անատոլի Չուբայսի համար սա 3-րդ ամուսնությունն է: Առաջինից նա ունի 2 երեխա: Երկրորդ ամուսնությունն ամենաերկարն էր` 22 տարի: Ըստ լուրերի` երկրորդ կնոջը` տնտեսագետ Մարիա Վիշնյովսկայային, նա թողել է ամբողջ խնայողություններն ու անշարժ գույքը:
Սմիրնովայի եւ Չուբայսի ծանութությունը տեղի է ունեցել դեռեւս 90-ականներին: Սմիրնովան իր ընտրյալից փոքր է 14 տարի:
Սմիրնովայի համար այս ամուսնությունը երկրորդն է: Նա ամուսնացած է եղել պետերբուրգյան արվեստաբան Արկադի Իպոլիտովի հետ: Այս ամուսնությունից նա ունի մեկ տղա:
Նորապսակը 56 տարեկան է եւ շարունակում է մնալ Ռուսաստանի ամենահակասական քաղաքական գործիչներից մեկը: 1991 թվականի նոյեմբերից աննշան դադարներով նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ, հասցրել է լինել փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, ֆինանսների նախարար, ինչպես նաեւ հայտնի ռուսական երկրորդ հազարամյակի էլեկտրոէներգիայի բարեփոխման հեղինակ:




























