ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ սահմանել է իր առաջնահերթությունները Իսլամական հանրապետության (Իրանի) նկատմամբ...

ԱՄՆ վարչակազմը բաց է Իրանի հետ բանակցությունների համար, եթե դրանք անհրաժեշտ համարի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

«ԱՄՆ նախագահը [Դոնալդ Թրամփ] շատ հստակ սահմանել է իր առաջնահերթությունները Իրանի նկատմամբ», - լրագրողներին հայտարարել է նա։ «Նա ոչնչացրել է նրանց միջուկային ներուժը և ես կարծում եմ, որ վարչակազմը բաց է Իրանի հետ բանակցությունների համար, եթե մենք դրանք անհրաժեշտ համարենք», - ավելացրել է Լիվիթը։

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պայմանավորվել են 2025 թվականի օգոստոսի վերջը սահմանել որպես Իրանի հետ միջուկային գործարք կնքելու վերջնաժամկետ։ Հակառակ դեպքում «եվրոպական եռյակը» նախատեսում է գործարկել «Սնեփբեք» մեխանիզմը, որը կվերականգնի Թեհրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն պատժամիջոցները, որոնք հանվել էին 2015 թվականի պայմանավորվածությունների հիման վրա։ Իրանը և Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան 2015 թվականին ստորագրել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը՝ վերջ դնելով 2002 թվականին սկսված ճգնաժամին, որը եղել է Արևմուտքի կողմից Թեհրանին միջուկային զենք մշակելու մեղադրանքների պատճառով։ Սակայն 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է համաձայնագրից դուրս գալու և Իրանի դեմ բոլոր ամերիկյան պատժամիջոցները վերականգնելու մասին։ Ի պատասխան՝ 2020 թվականին իսլամական հանրապետությունը հայտարարել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակներում իր պարտավորությունները կրճատելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքը երկրի միջուկային օբյեկտներում սահմանափակելու մասին։