Երեւանում, հունվարի 17-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սոսեի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող չշահագործվող կաթսայատանը տեղի է ունեցել ջրագծի վթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ ջրագծի վթարն առաջացել է երկաթբետոնյա կառուցատարրի ընկնելու պատճառով, առկա է եւս մի քանի կառուցատարրերի անկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` վտանգը կանխելու համար:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ  ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Փրկարարներն իրականացրել են սպառնալիք հանդիսացող երկաթբետոնյա կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ: