Բարձրաստիճան իրանցի դիվանագետը հայտարարել է Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու Թեհրանի նախնական պայմանների մասին, փոխանցում է Mehr-ը։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար՝ իրավական և միջազգային հարցերով Քազեմ Գարիբաբադին հինգշաբթի օրը X սոցիալական ցանցում տեղեկություններ է հրապարակել այն հանդիպումների մասին, որոնց նա ներկա է եղել Նյու Յորք կատարած իր եռօրյա այցի ընթացքում։
Նա նշել է, որ Թեհրանը բացարձակապես չի վստահում Վաշինգտոնին և լիովին պատրաստ կլինի պաշտպանվելուն և ցանկացած ռազմական սպառնալիքի արձագանքելուն։




























