«ՀԷՑ» ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կադրային փոփոխություններ է արել բարձրաստիճան պաշտոնյաների կազմում: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀԵՑ–ից։

Մասնավորապես՝

գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լևոն Օհանեսյանը,

գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը,

գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել Դավիթ Սարգսյանը,

իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը:

«ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի լիազորությունների ժամկետներում վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների նպատակներն են՝

միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,

հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,

ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը: