Հյուսիսային Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի տաճարում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով մահացել է 2 և վիրավորվել 32 մարդ։ Դա առաջացել է այն բանից հետո, երբ կապիկների կողմից պոկված էլեկտրական լարն ընկել է թիթեղյա ծածկի վրա: Այս մասին հայտնել է PTI գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հավատացյալները հավաքվել են տաճարում՝ ջրի ծիսական ընծայաբերություն կատարելու համար։ Երբ լարն ընկել է, հոսանքը տարածվել է տաճարի համալիրի թիթեղյա ծածկի վրայով, ինչի արդյունքում տաճարում խուճապ և հրմշտոց է առաջացել։
Զոհերի թվում կան կանայք և երեխաներ։ Մի քանի մարդ գտնվում է ծանր վիճակում։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ներկայացուցիչներ։ Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։





























