«Կոստա Կոնկորդիա»-ի խորտակումից անմիջապես հետո այդ ողբերգությունը սկսեցին համեմատել «Տիտանիկ»-ի ողբերգական իրադրաձությունների հետ: Նավի բոլոր ուղեւորները կադրեր են հիշել հայտնի ֆիլմից, երբ փորձել են փրկվել: Ավելին, ուղեւորներից մեկի պնդմամբ, նավի խորտակման ժամանակ դրա ռեստորանում հնչել է Սելին Դիոնի My heart will go on երգը, որը «Տիտանիկ»-ի սաունդթրեքն է: «Տիտանիկ»-ի հետ համեմատությունը ուժեղացրեց այն հանգամանքը, որ «Կոստա Կոնկորդիա»-ի գտնվել է այն կնոջ թոռնուհին, ում հաջողվել էր հարյուր տարի առաջ փրկվել «Տիտանիկ»-ի խորտակման ժամանակ:

«Ես զգում էի, որ պատմությունը կրկնվում է, դա սարսափելի էր, ես շոկի մեջ էի»,-ասել է 30-ամյա Վալենտինա Կապուանոն, ում հաջողվել է փրկվել: Daily Telegraph-ը նշում է, որ Վալենտինայի վախը հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ նրա տատիկը մեկ դար առաջ լեգենդար նավի խորտակման ժամանակ կորցրել է իր եղբորը, ով սպասավոր էր աշխատում նավի վրա:

Իհարկե, զոհերի թվով «Տիտանիկ»-ի աղետը անհամեմատելի է «Կոստա Կոնկորդիա»-ի խորտակման հետ, քանի որ մեկ դար առաջ լեգենդար նավի խորտակման արդյունքում զոհվել էր 1500 մարդ: