Ես կկրճատեմ այն 50 օրը, որը տվել էի նրան (Պուտինին - խմբ.): Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է BBC-ն։

«Կարծում եմ՝ այսօրվանից սկսած՝ դա կլինի 10-12 օր», - պարզաբանել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքան ժամանակ է մտադիր կրճատել Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար տրված 50 օրը։

Թրամփը հավելեց, որ շատ առատաձեռն է եղել Պուտինի նկատմամբ՝ Ռուսաստանի նախագահին տալով 50 օր։

Նա երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 14-ին, Մոսկվային կոչ արեց 50 օրվա ընթացքում լուծել Ուկրաինայի հակամարտությունը և սպառնաց «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել, եթե այս ժամանակահատվածում համաձայնության չհասնեն։