Հետաքննչական մարմինները պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել «Կասաբելլա» ՓԲԸ-ի ղեկավար Սուրեն Մկրտչյանին` Մոսկվայի Il Pittore ռեստորանի տիրոջը:

 «Ինտերֆաքսի» քննությանը մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ Մկրտչյանին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 219-րդ (հրդեհային անվտանգության կանոնների խախտում) եւ 238-րդ (հրդեհային անվտանգության կանոններին անհամապատասխան ծառայությունների մատուցում) հոդվածներով:

Ավելի վաղ` հունվարի 13-ին, դատարանը մերժել էր նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Դատարանը վճռել էր, որ ձերբակալվածը ռեստորանի աշխատակիցների վրա ազդելու լծակներ ունի, որոնք կարող են գործում որպես վկա հանդես գալ: Քննիչների տվյալներով` հաստատության զոհված աշխատակիցները պաշտոնապես գրանցված չեն եղել, այսինքն` ռեստորանում աշխատել են միգրացիոն օրենսդրության խախտմամբ:

Հիշեցնենք, Մոսկվայում հունվարի 9-ին իտալական Il Pittore ռեստորանի պայթյունի հետեւանքով երեք մարդ զոհվել, 38-ը տուժել են: