Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` հունվարի 18-ին, ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Սեյրան Օհանյանը նրան մաղթել է արգասաբեր աշխատանք:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հեռանկարներ:



























