Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն այսօր` հունվարի 18-ին, քաղխորհրդի նիստ է գումարել` քննարկելով խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու ձեւաչափը:
Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այսօրվա նիստում որեւէ որոշում չի կայացվել, չի քննարկվել նաեւ ընտրացուցակի հարցը:
«Պարզապես քննարկումներ են ընթանում: Շաբաթ օրը նորից նիստ է գումարվելու»- նշեց Արամ Մանուկյանը:
Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե ՀԱԿ-ը քննարկելու է մասնակցության ձեւաչափն ու համամասնական ընտրացուցակի հարցը: Մասնավորապես, քննարկվել է ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների հետ՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը, սակայն դեռ որոշում չի կայացվել:




























