Ամերիկացի գիտնականները տարեց մարդկանց խորհուրդ են տալիս համակարգչային խաղեր խաղալ: Նրանք պնդում են, որ 50-ն անց մարդկանց այդ խաղերն օգնում են պահպանել մտքի ճարպկությունը, արձագանքելու արագությունը եւ կենսունակությունը:
Ամերիկյան Union College-ի հետազոտողները պարզել են, որ ինտերակտիվ վիդեոխաղերով տարվելը դրական է ազդում մարդու ուղեղի վրա` բարձր մակարդակի վրա պահելով դրա բոլոր ֆունկցիաները: «Ժամանակակից եռաչափ էլեկտրոնային խաղերը պահանջում են մեծ ուշադրություն, որոշումներ կայացնելու եւ գործելու արագություն», կարծում են նրանք:
Ինտելեկտուալ մակարդակի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում նաեւ վիրտուալ վիճակի մեջ գտնվելը, որտեղ կարող են տեղի ունենալ ամենաանսպասելի դեպքերը, հաղորդում է BBC-ին:




























