Ստամբուլի օդանավակայանի շենքի հարեւանությամբ կրակոցներ են հնչել, որի հետեւանքով սպանվել է 1 հոգի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ արձակված կրակոցների հետեւանքով մահացել է 42-ամյա Այքութ Քալեն։ Ականատեսները նշել են, թե կրակողը փախել է «Մերսեդես» մակնիշի մեքենայով։ Ոստիկանությունը սպանության վայրում փամփուշտի 5 պարկուճ է հայտնաբերել։




























