Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով այսօր` հունվարի 18-ին ձերբակալվել է ՀՀ ԱՆ միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահը:

ՀՔԾ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա կասկածվում է ՀՀ քր. օր-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքով առանձնապես խոշոր չափի գումար` 6 հազար ԱՄՆ դոլար ստանալու դիմաց մեղադրյալ Բ.Ա-ի օգտին կեղծ եզրակացություն տալու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է: