Մեծ Բրիտանիան պատրաստվում են տոնել Եղիսաբեթ II-ի գահակալման 60-ամյակը: Երկրի խորհրդարանի անդամներն արդեն հայտարարել են, որ «ադամանդե տարեդարձի» տոնակատարությունները չպետք է իրենց մասշտաբներով զիջեն Օլիմպիական խաղերին, որոնք տեղի են ունենալու 2012-ին:
Մասնավորապես, թագուհուն շնորհավորելու է յոթ մղոնանոց նավատորմը, որը բաղկացած է տարբեր չափերի հազարավոր նավերից: Այն հանդիսավոր լողալու է Թեմզայով` անցնելով պետական 14 կամուրջները: Նավատորմը կգլխավորի 88 ֆունտ քաշ ունեցող Gloriana նավը: Թագուհին Royal Barge թագավորական նավով կնավարկի ամբողջ Լոնդոնով, գրում է «Գազետա.ռու»-ն` վկայակոչելով բրիտանական The Telegraph-ը:
Թագուհու գահակալման 60-ամյակին նվիրված տոնակատարությունները տեղի կունենան հունիսի 3-ին: Չնայած տնտեսական ծանր պայմաններին եւ պետական ծախսերի կրճատմանը` խորհրդարանը պատրաստ է այդ հանդիսավոր արարողության համար միլիոնավոր ֆունտեր հատկացնել: Մասնավորապես, նախօրեին երկրի Կրթության նախարար Մայքլ Գոուվը առաջարկել է թագուհուն նվիրել 90 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, որը ձեռք է բերվելու հարկատուների վճարումների հաշվին:




























