Ճապոնացի փոփ երգչուհի Այումի Խամասակիի եւ ավստրիացի դերասան Մանուել Շվարցի ամուսնությունը տեւեց մեկ տարուց փոքր-ինչ ավելի: Երգչուհին ապահարզան է տալիս, իսկ պատճառը նրա անկատար խոստումն է:

Խամասակին կամ Այու-տյանը, ինչպես քնքշանքով նրան անվանում են երկրպագուները, ամուսնուն խոստացել էր, որ ամուսնությունից հետո  կապրեն ԱՄՆ-ում: Սական նորապսակների հետագա կյանքին միջամտել է երկրաշարժը:

«Ես հասկացա, որ չեմ կարող լքել իմ երկիրը, չեմ կարող հեռանալ այստեղից  բոլորիս համար այս դժվար պահին: Ես չկարողացա լինել ամուսնուս կողքին, եւ մենք աստիճանաբար հեռացանք միմյանցից: Արդյունքնում որոշեցինք բաժանվել»,-պատմել է երգչուհին:

Մարտյան ողբերգությունից` երկրաշարժից եւ ցունամիից հետո, Այումին ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ` ֆինանսապես աջակցելով տուժած շրջաններին, գրում է NEWSru.com-ը: