Հուլիսի 29-ին չեղարկվել են «Աէրոֆլոտի» Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա երթուղիներով մի քանի չվերթներ։ Այս մասին հաղորդվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքում։
Մասնավորապես, չեղարկվել են ժամը 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթները։ Չեղարկվել են նաև ժամը 06:45-ին և 13:55-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթները։
Հուլիսի 28-ի առավոտյան «Աէրոֆլոտը» հայտնել է համակարգի խափանման մասին, որն էլ հանգեցրել է տասնյակ չվերթների չեղարկման։




























