Թաիլանդի բնակիչ Չադիլ Յունյինգը յուրօրինակ ձեւով իրականություն է դարձրել Թիմ Բերթոնի «Հարսնացուի դին» հայտնի մուլտֆիլմը: Նա որոշել է ամուսնանալ ավտովթարից զոհված իր ընկերուհու հետ:

Հանդիսավոր արարողության համար մահացած հարսնացուին զգեստավորել են սպիտակ շորով եւ քողով:

Չադիլն ու իր ընկերուհին մտերիմ են եղել մոտ 10 տարի: Մահից առաջ աղջիկը Յունյինգին խնդրել է ընտանիք կազմել, սակայն տղան առաջարկել է սպասել: Մահից հետո Չադիլը որոշել է իրականություն դարձնել ընկերուհու երազանքը, գրում է «Տրուդը»: