ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կարծում է՝ «Ռուսական ագենտուրան խրտնել է»:

«ՀՀ քաղաքական ներկապնակի մի ստվար զանգվածը, արդեն մի քանի տարի է վկայակոչելով «Նոյեմբերի 9»-ի հայտարարությունը, փրփուրը բերաններին, գուժում է, որ «ռուսական միջանցք» տալն անխուսափելի է, և ինչքան շուտ մենք դա անենք, այնքան լավ։

Իհարկե, վերջին 4 տարիներն ապացուցեցին, որ մեր հայտարարած սկզբունքներից ոչ մի շեղում չի լինելու՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության։ Եվ ամենևին կարևոր չէ՝ ում հետ պետք է պոտենցիալ «խախտվեն» այդ սկզբունքները։

Հիմա ամբողջ ռուսական ագենտուրան նետվել է «ամերիկյան միջանցքի» դեմ պայքարի։ Նրանք այլևս չեն ասում, որ շուտ պետք է այն տալ, թե չէ աղետ կլինի, քանի որ ըստ իրենց՝ վերցնողն այլևս ՌԴ-ն չէ, այլ ԱՄՆ-ն:

Այս ամենը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, թե ովքեր են իրականում ուզում արտատարածքային միջանցք տալ և ում են ուզում տալ։

Ռուսական ագենտուրան ուզում է Հայաստանի տարածքից միջանցք տալ Ռուսաստանին, իսկ գործող իշխանությունները ուզում են բոլոր ճանապարհների ապաշրջափակում վերոնշյալ 4 սկզբունքների շրջանակներում․ սա է մեր տարբերությունը»,- գրել է Թորոսյանը: