Այսօր, հունվարի 18-ին Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո, ժամը 1-ին կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Ռեալ» - «Բարսելոնա» առաջին խաղում բուքմեյքերների սահմանած գործակիցներով, ավելի բարձր են գնահատվում կատալոնացիների հնարավորությունները:

Միջին գործակիցներն այսպիսին են.
2,65 - 3,40 - 2,50

«Ռեալը» պաշտպանում է Իսպանիայի գավաթակրի տիտղոսը: Անցած տարվա խաղարկության եզրափակիչում Արքայական ակումբը «Բարսելոնային» հաղթեց Ռոնալդու միակ գոլի շնորհիվ: