Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինները կարող են ռուսաստանցի քննիչներին հանձնել Կրասնոգորսկի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում 149 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման քրեական գործով հետախուզվող անձանց։

Ինչպես ТАСС-ի հետ զրույցում պարզաբանել է փաստաբան Իգոր Տրունովը, որի թիմը ներկայացնում է գործով 115 տուժածների շահերը, հետախուզվող ահաբեկիչներից մեկը ահաբեկչական հարձակումն իրականացնող Մուհամմադսոբիր Ֆաիզովի եղբայրն է։

Բոլոր մեղադրյալները Կրոկուսի վրա հարձակումից առաջ լքել են Ռուսաստանի Դաշնությունը և փախել Թուրքիա։

«Թուրքիայի իրավապահ մարմիններն, ըստ ամենայնի, Ռուսաստանին կարտահանձնեն ահաբեկչական հարձակման գործով բոլոր մեղադրյալներին, նրանց թվում՝ ահաբեկչական հարձակման անմիջական կատարողի եղբորը՝ Մուհամմադսոբիր Ֆաիզովին։ Գործով հետախուզվում է նաև Ումեջոն Սոլիևը, որը մեղադրվում է Կրոկուսում ահաբեկչական հարձակման գործով (նա պատասխանատու էր ահաբեկչական հարձակման անմիջական կատարողներին զինելու համար, ընդգրկված է ՌԴ ահաբեկիչների ցուցակում- նշում է ТАСС-ը), որը մեղադրվում է Տաջիկստանում կողոպուտի մեջ», -պատմել է գործակալության աղբյուրը։

Ըստ նրա՝ Ֆաիզովի եղբայրը թաքնվում է ՌԴ իրավապահ մարմիններից Թուրքիայում, որտեղ նա ապրել է մինչև հետախուզման մեջ հայտնվելը։ Հետաքննության տվյալներով՝ նա արգելված ահաբեկչական կազմակերպության՝ «Իսլամական պետության» անդամ է։

Հետաքննությունը պարզել է, որ հարձակման անմիջական մասնակիցներ Սաիդակրամ Ռաչաբալիզոդան և Շամսիդին Ֆարիդունին, որոնք նախկինում Տաջիկստանում դատապարտվել էին սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության համար, Մոսկվա ժամանելուց առաջ ապրել են Մուհամմադսոբիր Ֆաիզովի եղբոր մոտ։

«Տաջիկստանի իշխանությունները փնտրում են նաև Տաջիկստանից և Ղրղզստանից տարբեր անուններով և կեղծանուններով ինը անձանց, - պատմել է Տրունովը։ - Զինագործ Զուբայդուլո Իսմոիլովը նախկինում դատապարտվել է Տաջիկստանում սահմանադրական կարգը փոխելու հրապարակային կոչերի համար։

Իրավապահ մարմինների աշխատակիցները քննության շահերից ելնելով չեն բացահայտում մյուս մեղադրյալների անունները, եզրափակել է փաստաբանը։