Ինդոնեզական Հյուսիսիային Մոլուքի նահանգի ափերի մոտ այսօր` հունվարի 18-ին 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդել է «Անտարա» ազգային լրատվական գործակալությունը, էպիկենտրոնը գտնվել է Հալմահերա կղզու հարավային ափերից 144 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 69 կմ խորության վրա:
Հնարավոր ցունամի վտանգի մասին չի զգուշացվել:
Ինդոնեզիան գտնվում է մոլորակկի ամենաակատիվ սեյսմիկ գոտում եւ համարվում է խաղաղօվկիանոսյան կրակե օղակի մաս: Սեյսմոլոգներն այստեղ տարեկան արձանագրում են 4,0 մագնիտուտից բարձր 6-7 հազ. երկրաշարժ:




























