ՀԱՄԱՍ շարժման գլխավոր քարտուղար Հալեդ Մաշալը երրորդ անգամ չի ընտրվի կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը` վկայակոչելով շարժման ներկայացուցչին:
Լիբանանում ՀԱՄԱՍ-ը ներկայացնող Մուստաֆա Լիվադիի խոսքով, իր հեռացմամբ Մաշալը մտադիր է «թարմ արյուն» ներարկել շարժմանը, որն այսուհետ պետք է գործի նոր քաղաքական ռազմավարության շրջանակներում: Դեկտեմբերին ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է Իսրայելի դեմ զինված պայքարից:
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ֆոզի Բարհումը The National-ին տված հարցազրույցում, իր հերթին, Մաշալի հեռանալու մասին տեղեկությունը շահարկում է համարել: «Նման տեղեկատվության կարելի է հավատալ միայն Մաշալի պաշտոնական հայտարարությունից կամ այլ նշանից հետո»,-ասել է նա:
Չեռ հստակ չի նշվում, թե երբ են ՀԱՄԱՍ-ի անդամներն ընտրելու կազմակերպության նոր առաջնորդին:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ, քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն մոտակա շաբաթների ընթացքում: Թե ով կհավակնի Մաշալի պաշտոնին, նույնպես դեռ անհայտ է: Իսրայելական պարբերականի աղբյուրը ենթադրում է, որ շարժման առաջնորդի պաշտոնի համար կպայքարեն Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ազդեցիկ անդամներ Իսմայիլ Հանիան եւ Մաշալի տեղակալ Մուսա Աբու Մարզուքը:




























