Հայկական ակումբների մասնակցությամբ ստուգողական հանդիպումների շարքը բացեցին Հայաստանի գործող չեմիոն «Ուլիսն» ու առաջին լիգայի նորեկ, Աբովյանի «Քինգ Դելյուքսը»:
Նման հանդիպումներում գլխավորն արդյունք չէ, սակայն չեմպիոնի կրած 0:1 հաշվով պարտությունն անսպասելի էր: Այս փուլի համար երկու թիմերն էլ լավ խաղ ցուցադրեցին: Հանդիպման ելքը վճռեց Արա Հովհաննիսյանի միակ գոլը, որն էլ հաղթանակ բերեց «Քինգ Դելյուքսին»:
Խաղից հետո Աբովյանի թիմի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Մեզ համար արդյունքը նշանակություն չուներ: Մենք թիմ ենք կառուցում եւ ճանապարհի սկզբում ենք: Անհրաժեշտ է խաղի մեջ տեսնել մեր ֆուտբոլիստներին, որպեսզի ինչքան հնարավոր է արագ կողմնորոշվել կազմի հետ կապված: Այդ կազմը խաղալու է առաջին լիգայում: Հաղթանակը կարող է եւ ոգեւորի ֆուտբոլիստներին, բայց դա չէ կարեւորը: Մենք նախատեսում ենք եւս մի քանի հանդիպումներ անցկացնել: «Քինգ Դելյուքսի» կազմում կխաղան այն ֆուտբոլիստները, որոնք արժանի կլինեն»:
«Քինգ Դելյուքսը» հունվարի 21-ին կխաղա «Իմպուլս-2»-ի, հունվարի 28-ին` «Միկայի» եւ փետրվարի 10-ին` «Փյունիկի» դեմ:
Պատրաստեց Խաչիկ Չախոյանը



























