Հարավային Աֆրիկայում շնաձկան հարձակման արդյունքում 25-ամյա սերֆինգիստ է զոհվել:

Ըստ ականատեսների` Մսունգուբանա Նգիդին մինչեւ գոտկատեղը ջրի մեջ է եղել, երբ նրա վրա հարձակվել է շնաձուկը, հաղորդում է ABC News-ը: Տղան շնաձկան հետ պայքարել է մոտ 5 րոպե, շնաձուկը կծոտել է նրա ձեռքերը, կուրծքը, որովայնը: Լողափին գտնվող փրկարարները օգնության են հասել, քշել են շնաձկանը, դուրս են բերել տղային, սակայն նրան փրկել այդպես էլ չի հաջողվել, նա մահացել է շտապօգնության մեքենայում:

Պորտ Սեն Ջոնս լողափը, որտեղ էլ տեղի է ունեցել միջադեպը, համարվում, է աշխարհում ամենամահաբերը. վերջին հինգ տարվա ընթացքում շնաձկներն այդ լողափին սպանել են արդեն վեց մարդու:

Այս դեպքից հետո տեղական իշխանությունները որոշել են փակել լողափը:

Bloomberg-ը նշում է, որ անցյալ տարի շնաձկների գրոհների արդյունքում 14 մարդ է զոհվել: