Սյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։

Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։

Բնակիչների հետ զրույցում մի կին բողոքեց, որ գյուղի բոլոր փողոցներն ասֆալտապատել են, բացի երկու փողոցից. «Ասենք բրիլիանտ են ցանում, ես ցեխոտ գալու եմ էդ բրիլիանտը տրորեմ, որտե՞ղ է սիրունությունը»։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ արձագանքեց, որ մարզպետի ու նախարարի աջակցությամբ սուբվենցիոն ծրագրերով էդ փողոցներն էլ կասֆալտապատեն։

Կանանցից մեկը նկատեց, որ աամենակարևորը խաղաղություն լինի, ինչին նախագահն արձագանքեց. «Կլնի, կլնի, էդ էլ ենք անում»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։