«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցն այսօր` հունվարի 19-ի առավոտից անհասանելի է դարձել օգտագործողների համար: Ներկայումս, երբ օգտագործողն ուզում է մուտք գործել կայք, էկրանին երեւում է գրություն, որ կայքում տեխնիկական աշխատանքներ են տարվում:
Ցանցի ադմինիստրացիայում դա բացատրել են տեխնիկական խափանմամբ:
«Մեր կայքում տեխնիկական խափանում է եղել` կապված մեր տվյալների կենտրոններից մեկի անհասանելիության հետ: Ենթադրվում է, որ խափանման պատճառը պրովայդերի մոտ ուղիներից մեկի աշխատանքի հետ է կապված»,- «ՌԻԱ նովոստիին» հայտնել են ընկերությունում եւ խոստացել մոտակա ժամերին վերացնել անսարքությունը:
«Օդնոկլասնիկի»-ն Ռուսաստանում ամենատարածված սոցիալական ցանցերից մեկն է: LiveInternet-ի տվյալներով, այս ռեսուրսի օգտագործողների թիվն աշխարհում 26 մլն է:




























