Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը  պաշտպանել է ԱՄՆ-ում դիտարկվող ի հակահամակարգչահենային  SOPA (Stop Online Piracy Act) եւ Protect IP Act (PIPA) օրինագծերի դեմ բողոքը:

«Համացանցն աշխարհը համախմբող ամենահզոր միջոցն է: Մենք չենք կարող թույլ տալ, որ վատ մտածված օրինագծերը խոչընդոտեն նրա զարգացմանը: Facebook-ը բողոքում է  SOPA -ի եւ PIPA-ի դեմ, եւ մենք շարունակելու ենք պայքարել բոլոր այն օրենքների դեմ, որոնք վնաս են հասցնելու համացանցին», - Facebook-ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի շրջանակներում Wikipedia համացանցային հանրագիտարանն իր անգլալեզու բաժինը 24 ժամով փակել էր:   Խոշորագույն Google ընկերությունն իր աշխատանքը չի դադարեցրել, սակայն ամերիկյան որոնման պատուհանում հղում է տեղադրել, որին սեղմելով օգտվողները միանում են օրինագծի դեմ բողոքողներին:

 SOPA-ի դեմ հանդես են եկել նաեւ Twitter-ը, e-Bay-ը եւ Mozilla-ն:

Ըստ  SOPA օրինագծի` դատարանի որոշմամբ կարող է անջատվել յուրաքանչյուր համացանցային աղբյուր, որը անօրինական տարր է փոխանցում, եթե նույնիսկ կայքի տերը դրա հետ ոչ մի կապ չունի, գրում է «ՌԻԱ Նովոստին»: