«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը, որն այսօր` հունվարի 19-ի առավոտից անհասանելի էր օգտագործողների համար, կրկին սկսել է աշխատել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռեսուրսի մամուլի ծառայությունից հայտարարել էին, որ խափանումը կայքի տվյալների կենտրոններից մեկում տեխնիկական խնդիրներով է պայմանավորված:
«Օդնոկլասնիկի»-ին Ռուսաստանում ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկն է, իսկ նրա օգտագործողների թիվը ողջ աշխարհում, ըստ LiveInternet-ի, կազմում է 26 մլն մարդ:




























