Հայաստանի կառավարությունն այսօր` հունվարի 19-ին որոշեց թույլատրել Պետական գույքի կառավարման վարչությանը` ք. Երեւան, Ամիրյան փող. թիվ 6 հասցեում գտնվող` Կառավարական N2 մասնաշենքի N 1; 2 հասարակական նշանակության 789.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքները ուղղակի վաճառքի ձեւով օտարել գույքի վարձակալ` «Մելլաթ բանկ» ընկերությանը:

Գոծարքի արժեքը մոտ 1.5 մլրդ դրամ է (մոտ 4 մլն դոլար): Այսպիսով` յուրաքանչյուր քառ. մետրի արժեքը կառավարության կողմից գնահատվել է մոտ 5000 դոլար:  Գնորդին է անցնում նաեւ գույքի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

Կառավարության որոշման մեջ հատուկ նշում կա այն մասին, որ անհրաժեշտություն առաջանալիս, ինչպես նաեւ այդ տարածքը գերակա հանրային շահ ճանաչվելու դեպքում, գնորդին` ոչ շուտ քան երեք տարի եւ ոչ ուշ քան հինգ տարի ժամկետում կառաջարկվի համարժեք տարածք Երեւան քաղաքում:

Նշենք նաեւ, որ կառավարության որոշման մեջ առկա են 2 գաղտնի կետեր: