Google կորպորացիան 4,5 մլն օգտագործողների ստորագրություն է հավաքել, ովքեր ամերիկացի կոնգրեսականներից պահանջում են չընդունել SOPA եւ PIPA համապիրատային օրինագծերը:

Հիշեցնենք, որ այդ օրինագծերի նկարագրությամբ էջի հղումը մեկ օրով տեղադրվել է Google-ի էջում, որտեղ առաջարկվում է նաեւ ստորագրել «չգրաքննել ինտերնետը» պահանջի տակ: Բացի այդ, ամերիկյան օգտագործողների համար կայքում ընկերության լոգոտիպը ծածկվել է սեւ ուղղանկյունով:

Այսպիսով, Google-ը միացել է բողոքի ակցիային, որը հունվարի 18-ին կազմակերպել են աշխարհի ամենախոշոր ինտերնետ-ռեսուրսները: Հակապիրատային օրենքների դեմ բողոքի ակցիան սկսել է Wikipedia-ն, որը 24 ժամով փակել է իր անգլերենով էջը:

SOPA-ի դեմ բողոքել է նաեւ Facebook սոցիալական ցանցն ու Twitter միկրոբլոգների ծառայությունը:

Բողոքի ակցիաներն, ինչպես երեւում է, ազդել են ամերիկյան օրենսդիրների վրա: ԱՄՆ Կոնգրեսի ներքին պալատուն հունվարի 18-ին քննարկվել է SOPA-ի (Stop Online Piracy Act) օրինագիծը, որի ժամանակ որոշ պաշտոնյաներ դեմ են հանդես եկել օրինագծին, թեեւ նախկինում կողմ էին:

Քվեարկությունը տեղի կունենա հունվարի 24-ին, ԱՄՆ Սենատում: