Պատկերացրեք` թռչում եք Հայաստանի գեղատեսիլ բնապատկերների վրայով՝ վերևից վայելելով Գառնիի վեհաշուք կիրճը, հսկայական երգեհոն հիշեցնող «Քարերի սիմֆոնիան», երկնակապույտ Սևանը, կամ Դիլիջանի անտառապատ լանդշաֆտը։ Նույնիսկ եթե շատ եք ճանապարհորդում, և դժվար է ձեզ զարմացնել գեղեցիկ բնությամբ, միեւնույնն է, այս տեսարանները ընդմիշտ կմնան ձեր հիշողության մեջ։
Yandex Armenia-ի նոր՝ Ultima պրեմիում ծառայության շնորհիվ Հայաստանի վրայով ուղղաթիռով թռչելն ու բոլորովին այլ մակարդակի փորձառություն ստանալը դարձել է նույնքան հեշտ, որքան Yandex Go հավելվածում մեքենա պատվիրելը։ Եկեք պարզենք, թե ինչ է իրենից ներկայացնում նոր ծառայությունը, ում կարող է այն հետաքրքրել, և ինչ պետք է իմանալ դրա մասին։
Թռիչք, որը չես մոռանա. ու՞մ համար է Ultima-ն
Հայաստանը ճանապարհորդներին միշտ գրավել է ոչ միայն հարուստ պատմությամբ, հյուրընկալությամբ և համեղ խոհանոցով, այլև իր բնապատկերներով։ Սակայն մի բան է երկրով մեկ մեքենայով ճանապարհորդելը, բոլորովին այլ զգացողություն է, երբ դրա գեղեցկությունը վայելում ես օդից։
Ultima-ն ստեղծվել է նրանց համար, ովքեր փնտրում են վառ տպավորություններ։ Զբոսաշրջիկները, որոնք նոր են ժամանել Հայաստան, այս թռիչքների միջոցով կարող են մեկ օրում տեսնել երկիրը՝ առանց ճանապարհների վրա ժամեր ծախսելու։ Տեղացիները, որոնք կարծում են, թե իրենք անգիր գիտեն Հայաստանը, նորովի կբացահայտեն դրա գեղեցկությունը՝ թռչելով իրենց ծանոթ վայրերի վրայով։ Ուղղաթիռով ուղևորությունը կարող է նաև իդեալական նվեր դառնալ ծնողների համար՝ որպես մի փոքրիկ արկած, կամ ընկերների, որոնք սիրում են սոցիալական ցանցերում կիսվել տպավորիչ կադրերով։
Yandex Armenia-ի Ultima-ն ոչ թե պարզապես նոր առցանց ծառայություն է, այլև աշխարհը ճանաչելու նոր միջոց։ Այն հնարավորություն է տալիս տեսնել Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից՝ վեհաշուք, վառ, հակադրություններով լի։ Այս ծառայությունը նաև հնարավորություն է տալիս խնայել ժամանակ՝ այն անցկացնելով ընտանիքի կամ ընկերների հետ, կամ պարզապես վայելելով պահը։ Եվ ամենակարևորը՝ սա մի փորձառություն է, որը կմնա ձեր հետ ընդմիշտ՝ լուսանկարների, հիշողությունների և պատմությունների տեսքով, որոնցով դուք կկիսվեք սիրելիների հետ։
Այնքան հեշտ, որքան մեքենայով ուղևորություն պատվիրելը
Ուղղաթիռները, իհարկե, Հայաստանում վաղուց են հայտնվել, բայց մինչեւ վերջերս դրանցով թռչելը շատերի համար դժվար հասանելի էր։ Առավել ևս՝ զբոսաշրջիկների համար. ու՞մ դիմել, ինչպե՞ս վճարել։
Yandex Armenia-ի Ultima-ն փոխում է խաղի կանոնները։ Հիմա այլևս հարկավոր չէ որևէ բան պարզել, կամ որեւէ մեկի հետ պայմանավորվել. պարզապես բացեք Yandex Go հավելվածը, ընտրեք երթուղին, նշեք ուղևորների քանակը և վճարեք բանկային քարտով։ Սիրում եք սպոնտան արկածնե՞ր. պատվիրեք թռիչքը մեկնելուց ընդամենը երկու ժամ առաջ։ Նախընտրում եք ամեն ինչ նախապես պլանավորե՞լ. ամրագրեք մեկ ամիս առաջ։ Ամեն ինչ արվում է մի քանի հպումով, առանց միջնորդների ու երկար որոնումների։ Դա իրականում նույնքան հեշտ է, որքան մեքենա պատվիրելը՝ Երևանի կենտրոնից քաղաքի ծայրամաս հասնելու համար։
Երկու ճանապարհ դեպի երկինք. Sky Tour և Copter
Ultima-ն առաջարկում է երկու տեսակի չվերթներ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է բացահայտում Հայաստանը.
Sky Tour-ը ճամփորդություն է նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել Հայաստանի գեղեցկությունն իր ամբողջ հմայքով։ Թռիչք՝ Տաթևի հին վանքի վրայով, որտեղ եկեղեցու պատերը կարծես վեր են խոյանում են ժայռերի միջից, կամ Խոր Վիրապի վրայով, որտեղից վեհատեսիլ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Դուք կարող եք թռչել Լոռու շքեղ անտառների վրայով, կամ վերևից տեսնել Զվարթնոցը՝ ավերակներով, շրջապատված անծայրածիր դաշտերով։ Այս տուրը նրանց համար է, ովքեր փնտրում են ոգեշնչման աղբյուր և ցանկանում են անմահացնել տեսարանները, որոնք սոցիալական ցանցերում ցանկացած էջի գլխավոր զարդը կլինեն։
Copter-ը իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են արագությունն ու ֆունկցիոնալությունը։ Ձեզ անհրաժեշտ է Երևանից արագ հասնել Գորի՞ս։ Ոլորապտույտ ճանապարհներին մի քանի ժամ անցկացնելու փոխարեն՝ դուք օդում կլինեք հաշված րոպեներ՝ վայելելով հարմարավետությունն ու գեղեցիկ տեսարանները։ Այս սակագինը կատարյալ է ինչպես զբոսաշրջիկների համար, որոնք ցանկանում են ավելի շատ բան տեսնել մեկ օրում, այնպես էլ գործարարների համար, որոնք գնահատում են իրենց ժամանակը։
Անվտանգությունն ու հարմարավետությունը՝ բարձրության վրա
Ultima-ի թռիչքները ոչ միայն գեղեցիկ են, այլև անվտանգ։ Դրանք իրականացվում են Yandex Armenia-ի գործընկեր Armenian Helicopters ընկերության կողմից, որը շահագործում է աշխարհի ամենահուսալի մոդելներից մեկը՝ ժամանակակից Airbus AS350 ուղղաթիռները։ Յուրաքանչյուր թռիչքից առաջ ուղևորներն անցնում են անվտանգության վերաբերյալ հրահանգավորում, փաստաթղթերի ստուգում և կշռում։ Ուղևորասրահում կարող է տեղավորվել մինչև հինգ մարդ, իսկ ուղևորների և ուղեբեռի ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 410 կիլոգրամը։ Առկա են նաև մանկական նստատեղեր և կենդանիների տեղափոխման միջոցներ, այնպես որ, հնարավոր է ճամփորդել ամբողջ ընտանիքով՝ ձեր սիրելի ընտանի կենդանիների հետ միասին։
Armenian Helicopters-ի օդաչուները մեծ փորձով բարձրակարգ մասնագետներ են։ Նրանք պարբերաբար վերապատրաստում են անցնում՝ ցանկացած իրավիճակի պատրաստ լինելու համար։ Թռիչքներն իրականացվում են միայն ցերեկային ժամերին և բարենպաստ եղանակային պայմաններում, ինչը նույնպես ուղևորության հարմարավետության եւ անվտանգության երաշխիք է։
«Մեր ուղղաթիռներն իրենց սեգմենտում ամենահուսալին են։ Դրանք պարբերաբար անցնում են խիստ տեխնիկական զննում և սպասարկում, որպեսզի յուրաքանչյուր թռիչք լինի ոչ միայն դիտարժան, այլև անվտանգ», – NEWS.am-ի հետ զրույցում պատմել է ծառայության օդաչուներից մեկը՝ Խաչատուր Մարգարյանը։




























