YouTube հանրահայտ վիդեոհոսթինֆը կանցկացնի «Քո ֆիլմը» անվանումով սեփական կինոփառատոնը: Փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Դրա համար անհրաժեշտ է 2012 թվականի փետրվարի 2-ից մինչեւ մարտի 31-ը մրցույթին ուղարկել կարճ ֆիլմ: Մրցույթը կանցկացվի անմիջապես YouTube-ում: Եզրափակիչ փուլ անցնողներին կընտրի Scott Free Productions-ը հայտնում է Associated Press-ը:
Մրցույթի ներկայացված աշխատանքը կարող է լինել տարբեր ժանրի: Բացի այդ, ժյուրին կուսումնասիրի ոչ միայն ինքնուրույն նկարված կարճամետրաժ ֆիլմերը, բայց եւ, օրինակ, սերիալների փորձնական թողարկումները:
Եզրափակիչ փուլ անցած բոլոր 560 ֆիլմերը կտեղադրվեն YouTube-ում, որտեղ քվեարկության արդյունքում կընտրվեն 10-ը եւ կուղարկվեն Վենետիկի 69-րդ կինոփառատոնին: Բացի այդ, լավագույն ֆիլմի ստեղծողը կստանա գրանտ` 500 հազ. դոլար:




























