Սեպտեմբերի 5-ին ժամը 13:00-ին Երևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով, որին կմասնակցեն աշխարհահռչակ քաղաքական և տնտեսական վերլուծաբաններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը։

«Համաժողովի գլխավոր հյուրերը կլինեն հայտնի քաղաքական վերլուծաբաններ Դմիտրի Սայմսը և Ֆյոդոր Լյուկյանովը։ 

Համաժողովի ընթացքում կքննարկվեն՝ 

- Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները, 

- ԵԱՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարների վրա»,– գրել է նա։

Միջոցառման անցկացման հասցեն է՝  Երևան, Վարդանանց 15/4, բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հայտ և մասնակցել ֆորումին»։