Օգոստոսի 6-ին Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ռազմաբազայում հինգ ամերիկացի զինվորներ հրազենային վնասվածքներ են ստացել, ենթադրյալ կրակողը ձերբակալվել է, հաղորդում է Reuters-ը։

Զինվորներին դեպքի վայրում բժշկական օգնություն է ցուցաբերվել, ապա տեղափոխվել են ռազմական հոսպիտալ՝ հետագա բուժման համար։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացվել է կրակոցների մասին և հետևում է իրավիճակին։