ԵՄ  երկրների արտաքին գործերի նախարարները կարող են հավանություն տալ իրանական նավթային արդյունաբերության եւ ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցներին, արդեն հունվարի 23-ին նախատեսված հանդիպմանը: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպենը:

«Երկուշաբթի ԵՄ նախարարների հանդիպմանը մենք կարող ենք համաձայնության գալ այդ երկու ոլորտներում պատժամիջոցների կիրառման հարցում»,- հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: