Արաբական Միացյալ Էմիրությունները հարմար երկիր է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում ԱՄԷ ղեկավարի հետ հանդիպումից հետո, հաղորդում է TASS-ը։

«Մենք շատ ընկերներ ունենք, որոնք պատրաստ են մեզ օգնել նման միջոցառում կազմակերպելու հարցում։ Ընկերներից մեկը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահն է», - կիսվել է Պուտինը։ «Կարծում եմ՝ մենք կորոշենք, բայց սա հարմար վայրերցի ամենահարմար վայրը կլինի»։