Տարվա սկզբից Հայաստանում գործում է նոր տոմսային համակարգ: Սակայն քաղաքացիները նոր էին սկսել ընտելանալ նոր իրականությանը, երբ քաղաքապետարանը, շրջակա միջավայրի մասին հոգ տանելու լավագույն մղումներով, չեղարկեց թղթային QR կոդերը՝ նման կերպ շփոթեցնելով ոչ միայն հայրենակիցներին, այլև օտարերկրացի հյուրերին:
Հիշեցնենք, որ թղթային տոմսերից բացի, կան նաև վարկային քարտով վճարելու և ուղետոմսեր գնելու տարբերակներ: Թվում է, թե դրանում ի՞նչ բարդ բան կա որ:
Սակայն այս առաջին հայացքից հեշտ թվացող բանը բազմաթիվ հարցեր է առաջացնում, առաջին հերթին՝ ընդունված որոշումներում չկշռադատված լինելու պատճառով:
Այսպիսով, օգոստոսի 1-ից Երևանում չեղարկվել են թղթային ուղևորատոմսերը: Ակնհայտ է, որ այցելուների մեծ մասը տեղական վարկային քարտեր չունի, ուստի վճարման սույն եղանակը քիչ հավանական է: Մնում են ուղևորաքարտերը: Քաղաքապետարանի առաջարկած ուղևորաքարտերի տարբերակներին ծանոթանալու փորձը փոքր-ինչ շփոթեցում առաջացրեց: Քաղաքապետարանի կայքի ռուսերեն և անգլերեն տարբերակներն ավտոմատ կերպով թարգմանվում են... հայերեն: Կարծես թե Հայաստան բոլոր ժամանողները, անկախ նրանից՝ ամառ է, թե հանգստյան օր, պարտավոր է հայերենին տիրապետել։
Ինչպես վստահեցնում են տոմսերի համակարգի նրբություններին ընտելացած քաղաքի բնակիչները, տոմս կարելի է գնել մետրոյի կայարաններում, սուպերմարկետներում և որոշ կրպակներում։ Հեշտ է կռահել, որ նրանք ձեզ կառաջարկեն հիմնականում թանկ և ոչ շահավետ տարբերակներ՝ ամսական 9 հազար դրամով։
Ամենախնայողական տարբերակն ուղևարատոմսը ներբեռնելն է, բայց միևնույն ժամանակ համակարգին այնքան անձնական տվյալներ ես տրամադրում, որ սկսում ես կասկածել՝ իրոք ավտոբուսի տո՞մս ես գնում, թե՞ հիփոթեքային վարկ ես վերցնում։
Արդյունքում, շատ հյուրեր նախընտրում են ոտքով գնալ կամ տաքսի պատվիրել։
Ընդսմին քաղաքապետարանը սպառնում է տուգանել անտոմս ուղևորներին։




























