Ամերիկացի թոշակառու եւ փորձառու ալպինիստ Կիմ Էն Չունը, ով կորել է լեռներում, կարողացել է կենդանի մնալ, վառելով այն ամենը, ինչ հնարավոր է եղել վառել: Նրան գտել են կորելուց 2 օր անց միայն: Հատկանշական է, որ այդ նման լուրջ փորձությունից հետո, Չունն իրեն լավ էր զգում եւ անգամ հրաժարվել է բժիշկների օգնությունից:
Դեպքը տեղի է ունեցել օրերս Մաունթ-Ռեյնիր պարկում (Վաշինգթոնի նահանգ): Նա գլխավորել է 16 մարդուց բաղկացած խումբը: Վեր մագլցելիս, թոշակառուի ոտքը սայթաքել է եւ նա վայր է ընկել: Նա հետ է մնացել խմբից ու մոլորվել, հաղորդում է AP-ը:
Չունը պատմել է, որ թաքնվել է ծառերի տակ եւ նույնիսկ ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տվել քնել, բայց 5-10 րոպեից ոչ ավելի: Չունն սկսել է այրել ծառերի վրայի չոր տերեւներն ու աղբը, ապա նաեւ իր մոտ եղած առարկաները` բինտ, ատամի խոզանակ, լրացուցիչ գուլպաները եւ նույնիսկ թղթադրամները:
Թոշակառուին հայտնաբերած փրկարարներին 9 ժամ է անհրաժեշտ եղել, որպեսզի նրան դուրս բերեն ձորից:




























