Ադրբեջանի երեք քաղաքացիներ, Իրանի հատուկ ծառայությունների պատվերով Բաքվում ահաբեկչական գործողություն են նախապատրաստել, որի թիրախները պեռք է լինեին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նման տեղեկատվություն է հրապարակել Ադրբեջանի պետական հեռուստատեսության «Խաբերլեր» լրատվական հաղորդման ժամանակ: Ըստ այդմ, ահաբեկչական խումբը ձերբակալվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության օպերատիվ գործողությունների արդյունքում: Այդ խմբում ընդգրկված են եղել Ռասիմ Ալիեւը, Ալի Հուսեյնովը եւ Բալագադիր Դադաշեւը:

Ահաբեկչությունն, իբր, պետք է իրագործվեր 2011 թվականի օգոստոսին եւ ուղղված լիներ «մի շարք հասարակական գործիչների ու պետական պաշտոնյաների գործունեության դադարեցմանը»:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ սա Ադրբեջանի կողմից հակաիրանական հերթական քայլն է: